Ռուսաստանում վերսկսվել է զորահավաքը

Ռուսաստանում վերսկսվել է զորահավաքը

Վորոնեժի, Լիպեցկի և Պենզայի բնակիչները հայտնում են զինվորական հաշվառման և զինկոմիսարիատներ կանչերի նոր ալիքի մասին: Իշխանությունները հաստատում են դա, բայց խնդրում են, որ դա չհամարվի Ուկրաինայի պատերազմի համար մոբիլիզացիայի երկրորդ փուլին նախապատրաստվելու նշան։

Անցյալ տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիա, որում, իր իսկ հայտարարություններով, ընդգրկված էր մոտ 300 հազար մարդ։ Վեց ամիս առաջ՝ մարտին, Ուկրաինայում իր հայտարարած «հատուկ օպերացիայից» անմիջապես հետո Պուտինը հավաստիացրել էր, որ պահեստազորայինների զորահավաք և զորակոչ չի լինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում