Ղազախստանը նավթի փորձնական մատակարարումներ կիրականացնի դեպի Հունգարիա

Ղազախստանից Հունգարիա նավթի փորձնական մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով կիրականացվեն 2025-ին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության՝ փետրվարի 17-ին տարածած հաղորդագրության մեջ։
Քննարկվել են «Դրուժբա» խողովակաշարով ղազախական նավթի՝ Հունգարիա մատակարարման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականի ընթացքում փորձնական մատակարարումների վերաբերյալ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Աստանայում կայացել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
Կարծիքներ