Մայիսի 10-16-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 սմ-ով

Մայիսի 10-16-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 սմ-ով

Սևանա լճի մակարդակը մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել 1900.85 մ (16.05.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ 

 

Արփա-Սևան ջրատարով մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.567 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մայիսի 16-ը ներառյալ՝ 89.594 մլն մ³:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում