Բերեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին. Սաֆարյան

Բերեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին. Սաֆարյան

ՓրԳիչները եթե մի փոքր խելք ունենային, իրենց ինքնախայտառակությունը և փողոցում մարումը կծածկեին՝ ասելով, որ իրենց պայքարի արդյունքում միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ԱՄՆ Արցախի հարցում բարձրացրել /իրենց բառաֆոնդով՝ կաՂնացրել/ է նշաձողը՝ ճանաչելով Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը որոշելու, Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու ու աջակցելու իրավունքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Դա կլիներ իրենց վթարային ելքը։ Բայց՝ ոչ։ Դրեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին․․․

Ճիշտ է ասված՝ ոչ մեկ դիմացինին չի կարող խայտառակել այնպես, ինչպես դիմացինն ինքն իրեն, որովհետև նա ամենալավը գիտի իր արատները․․․»,- գրել է նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում