Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը:
Այս մասին տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են «ազատագրված տարածքներում» տեղակայված զորամիավորումների հրամանատարները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:
Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»:
Բացի այդ՝ նա հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։
Կարծիքներ