Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է հարգել ՀՀ երեխաների հիշատակը, որոնք լքել են իրենց երկիրը․ Լըկորնյուն
Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն գրառում է կատարել Հայաստան իր այցից և վերհիշել Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցը։
«Այսօր Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի երեխաների հիշատակը, որոնք լքել են իրենց երկիրը, որպեսզի միանան Ֆրանսիային և պաշտպանեն այն»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ԶՈւ ղեկավարը փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում էր։
Կարծիքներ