Այրվել է չբնակեցված վագոն-տնակ

Այրվել է չբնակեցված վագոն-տնակ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01։07-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիզավետ գյուղի սկզբնամասում այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 03:43-ին: Այրվել են չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ) և կենցաղային իրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում