Մարդու իրավունքների պաշտպանի հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է
Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից սկսած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՀՀ ՄԻՊ-ի կողմից իրականացվող հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է:
Ըստ աղբյուրի՝ մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով:
«Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:
Կարծիքներ