Աշխատանքային միգրացիան կկանոնակարգվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Այս փոփոխությունների նպատակը օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում աշխատելու հնարավորություն ընձեռելն է և այդ հարաբերությունների կանոնակարգումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ ընկերություններ ցանկություն ունեն ներգրավելու աշխատանքային միգրանտների, սակայն Հայաստանի օրենսդրությունը չի կարգավորում աշխատանքային միգրացիան: Հիմա այդ բացը փորձ է արվում լրացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ