Թուրքիայում օրեցօր աճում են կորոնավարակից մահացության դեպքերը

Թուրքիայում օրեցօր աճում են կորոնավարակից մահացության դեպքերը

Թուրքիայում սեպտեմբերի 24-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 74 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 113.317 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․721 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.241 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 271.964 մարդ, իսկ 1.573 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 309.790 և մահվան 7․785 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 9 մլն 721.687-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում