Յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին ցանկալի և ողջունելի է․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին ցանկալի և ողջունելի է․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքերը։

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին ցանկալի և ողջունելի է, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում