Ռեալը որոշում է կայացրել Կուբոյի ապագայի վերաբերյալ
Ըստ AS-ի՝ Արքայական ակումբը որոշում է կայացրել, որ 19-ամյա ճապոնացի ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոն վարձավճարով կտեղափոխվի «Վիլյառեալ»՝ միաժամանակ մերժելով «Բավարիայի», «Սելտայի», «Գրանադայի» և «Օսասունայի» տրանսֆերային առաջարկները:
Ֆուտբոլիստը ևս նախընտրում է տեղափոխվել «Վիլյառեալ», քանի որ ակումբը հանդես է գալու Եվրոպա Լիգայում:
Նշվում է, որ «Դեղին սուզանավը» հնարավորություն չի ունենա ձեռք բերել Կուբոյի ամբողջական տրանսֆերը, քանի որ «Ռեալի» ղեկավարները դեռ հույս են կաոպւմ տաղանդավոր ասիացու հետ:
Հիշեցնենք, որ ճապոնացին նախորդ մրցաշրջանն անցկացրել էր «Մայորկայում» , որի կազմում նա անցկացրել 35 հանդիպում ՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ