«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։
Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և տեղափոխվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Կարծիքներ