Orion Worldwide Innovations-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 գագաթնաժողովը
Orion Worldwide Innovations-ը ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Գագաթնաժողովի բացումը կատարել են Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, բացման ելույթով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանն անցկացրել է հանդիպում՝ ռազմավարական կորպորատիվ ներդրումների թեմայով:
Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, քննարկումներ են ունեցել նորարարությունների և ներդրումների մասին: Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը գլխավորել է Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Նրա հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության և տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի և ամերիկյան Cornell University-ի կողմից, որը 20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Մենք շատ բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիր, ինչպես նաև խրախուսելու ներդրումները ստարտափներում և նորարարության մեջ: Մեր հերթին, մշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը և մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:
«Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:
«Այս խոշոր միջոցառման անցկացումը կարևոր է նաև տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու և գլոբալ խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից։ Կարծում եմ անհրաժեշտ է մեծ ջանքներ և ժամանակ ներդնել, որպեսզի կարողանանք աշխարհի ֆինանսական մայրաքաղաքից ներդրումների ավելի մեծ հոսք ներգրավել դեպի Հայաստան», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Orion Summit 2023-ը կտևի 4 օր:
Կարծիքներ