Արգենտինացի պաշտոնյան պատվաստվել է Պուտինի լուսանկարը ձեռքին

Արգենտինացի պաշտոնյան պատվաստվել է Պուտինի լուսանկարը ձեռքին

Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Ռոկե Պերես քաղաքի քաղաքապետ Խուան Կառլոս Գասպարինին Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացել է ՌԴ նախագահ Պուտինի դիմանկարը ձեռքին՝ հաղորդում է РИА Новости-ն:

Գասպարինին բացատրել է, որ այդ քայլով ցանկացել է «հարգանքի տուրք մատուցել Պուտինին Արգենտինայում այսքան կյանք փրկելու համար»:

COVID-19 դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին 300 հազար դեղաչափն Արգենտինա է առաքվել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Հունվարին այդ երկիր է ժամանել պատվաստանյութի երկրորդ խմբաքանակով ինքնաթիռը: Ըստ Արգենտինայի առողջապահության փոխնախարարի` հունվարի կեսին երկրում արդեն պատվաստվել էր ավելի քան 200 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում