Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք «Լույս TV»-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:
Հաղորդագրության համաձայն՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են 2023թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
Կարծիքներ