ՊԵԿ ներկայացուցիչը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստին

ՊԵԿ ներկայացուցիչը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը կմասնակցի Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին։ Բալայանին ՌԴ գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանին 2023 թվականի փետրվարի 13-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Պետրոզավոդսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում