ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո
ՆԱՏՕ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և ևս մեկ գումարտակ կպատրաստի անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկելու համար:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 30-ին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- շեշտել է Ստոլտենբերգը։
Կարծիքներ