Այսօր հանդիպում ունեցա Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսի հետ. Ալեն Սիմոնյան
Այսօր հանդիպում ունեցա Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսի հետ։ Քննարկեցինք հայ-նիդերլանդական հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանը ընդգծեցի և բարձր գնահատեցի Նիդերլանդների դիքորոշումը վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ, հատկապես՝ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կառավարությանը կոչ արվեց դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ գործողությունները:
Պարոն Սխերմերսին առաջարկեցի քննարկել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու հնարավորությունը Նիդերլանդների կողմից։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը
Կարծիքներ