Հայաստանը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին՝ Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում