75 հայ սպա ու զինվոր այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով
75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատվով և պատշաճ մակարդակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Կարծիքներ