Ասկերանում փայտով բեռնված մեքենա է այրվել

Ասկերանում փայտով բեռնված մեքենա է այրվել

Երեկ կեսգիշերին ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դահրավ տանող ավտոճանապարհին վառվում է «ՎԱԶ 21-06» ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ծառայության Ասկերանի շրջանային բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է մեքենայում հրդեհի բռնկման պատճառը եղել է կարճ միացումը, որից հետո այրվել է բեռնախցիկում առկա չոր փայտը և տարածվել:
Հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում: Տուժածներ չկան:

Դեպքի վայրում աշխատել է նաև ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում