Ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներին խնդրում են ներկայանալ ԼՂ քննչական կոմիտե
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԼՂ քննչական կոմիտեն խնդրում է հարազատներին ներկայանալ կոմիտե՝ Ստեփանակերտ, Մամիկոնյան 68 հասցեով, նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
Հարցերի համար պետք է զանգել կարճ 8393 համարին։
Կարծիքներ