Դանակահարություններ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Այսօր՝ մարտի 31-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան 142/2 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ կան դանակահարված քաղաքացիներ։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Ժիրայր Ա․-ն է։
Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։
Տեղում ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Հ․-ն է։
Ըստ բժիշկների վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Կարծիքներ