Վարչապետն ու ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետն ու ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչեանին:

Վարչապետը ողջունել է տիկին Մոլչեանի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համագործակցությունը:

Զրուցակցներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում