ԱՄՆ-ը ՄԱԿ-ին առաջարկել է երկարաձգել Իրանին զենքի վաճառքն արգելելու ժամկետը
ԱՄՆ-ը Միացյալ Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Իրանի դեմ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոյի ժամկետի երկարաձգման մասին բանաձեւ:
Խոսքը մասսայական ոչնչացման զենքի վաճառքի արգելքի մասին է: Այս թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը կկայանա հունիսի 30-ին: Հենց այդ օրն էլ, ենթադրվում է, որ մեծ հավանականությամբ կքննարկվի ԱՄՆ-ի ներկայացրած փաստաթուղթը։ Սյդ բանաձեւով ավռաջարկվում է հոկտեմբերի 18-ից հետո, երբ լրանում է գործող արգելքի ժամանակահատվածը, բոլոր երկրները բացառեն զենքի ու զինամթերքի առքն ու վաճառքը Իրանին, ինչպես նաեւ թույլ չտան իրենց երկրի տարածքով զենքի մատակարարումը դեպի Իրան:
Կարծիքներ