ԱԺ-ն վավերացրեց ICAO-ի խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը

ԱԺ-ն վավերացրեց ICAO-ի խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը:

Այս մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Արձանագրությունը վերաբերում է ICAO-ի խորհրդի կազմում թվաքանակի փոփոխությանը՝ 36-ից 40 հասցնելուն: Այն ընդունվել է 2016թ. գագաթնաժողովի ընթացքում»,- նշել էր փոխնախարարը:

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացվեց 83 «կողմ» և 18 «ձեռնպահ» ձայներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում