Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին՝ դժվարին փուլում պետական
կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։
Նախարարի գնահատմամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել համակարգը բարեփոխելու ուղղությամբ, և առաջիկայում ևս անելիքները շատ են այդ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հատկապես քաղաքացիների համար ոլորտի թափանցիկությունն ու գույքի հասանելիության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
Շնորհավորելով Գարիկ Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինս աշխատակազմի հետ համատեղ, կկարողանա նախկինում արված դրական փոփոխությունների հիման վրա նոր մոտեցումներով ոլորտի կառավարման նոր սկիզբ դնել։
Կոմիտեի նորանշանակ նախագահը, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը վստահության համար, հավաստիացրել, որ աշխատակազմի հետ համատեղ աշխատանքով արվելու է առավելագույնը՝ նախանշված նպատակներին հասնելու համար։
Կարծիքներ