Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ

Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ

Առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա և երկու մեծահասակ, երեքշաբթի սպանվել է Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի տարրական դպրոցում զինված անձի կողմից, որը սպանվել է իրավապահների կողմից։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը ՝ վկայակոչելով Տեխասի Հասարակական անվտանգության վարչության ներկայացուցչին։

Ավելի վաղ նահանգի սենատոր Ռոլանդ Գուտիերեսը մեջբերել էր 20 զոհերի մասին տեղեկությունները, որոնք իրեն հայտնել էին միջադեպի հետաքննության մեջ ներգրավված Տեխասի ոստիկանները։

Գուտիերեսը նաև ասել է, որ դեպքից քիչ առաջ հարձակվողը իբր կրակել է տատիկի վրա։ Նրա խոսքով՝ կինը ողջ է մնացել, նա հոսպիտալացվել է։ Associated Press-ը նշում է, որ ներկայիս տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը 2012 թվականի դեկտեմբերի 14-ից ի վեր նմանատիպ միջադեպերի համեմատ ամենաշատ զոհերն են խլել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում