Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն առաջարկելու համար
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհի մարման գործում օգնություն առաջարկելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Sputnik Գրուզիան»:
«Նրանք առաջարկել են մեզ օգնել տեխնիկայով. ճիշտ է, մենք նույնպես մոբիլիզացրել ենք տեխնիկան, բայց դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ օգտագործել այն՝ տեղանքն է այդպիսին»,- ասել է Գոմելաուրին։
Նրա խոսքով՝ ամենաարդյունավետն ինքնաթիռներ օգտագործելը կլիներ, սակայն, հաշվի առնելով Եվրոպայում անտառային հրդեհների մասշտաբները, Վրաստանում ինքնաթիռների տրամադրման չեն սպասում։
Ավելի վաղ հաղորդվել է Վրաստանի Բորժոմի շրջանի Քվաբիսխևի գյուղի անտառային տարածքում ուժգին հրդեհների մասին:
Կարծիքներ