Մեկնարկում են ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ից մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։
Օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։ Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։
«Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։
Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։
Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։
Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար»,- ասված է ՀԸՖ-ի տարածած հայտարարության մեջ:
Կարծիքներ