Բայդենը խոստացել է օգնել կառավարությանը հետաքննել Կալիֆորնիայի հրաձգությունը

ԱՄՆ դաշնային կառավարությունը համակողմանի օգնություն կտրամադրի Կալիֆոռնիայի Մոնտերեյ Պարկում շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգության հանգամանքների հետաքննությանը, որի արդյունքում 10 մարդ է զոհվել։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կիրակի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ
«Այսօր առավոտյան ես հանձնարարել եմ իմ ներքին անվտանգության խորհրդականին լիարժեք դաշնային աջակցություն ցուցաբերել տեղական և նահանգային կառավարություններին, ովքեր շարունակում են գործողություններ ձեռնարկել և հետաքննել այս սպանությունը: Մինչ մենք սպասում ենք իրավապահ մարմիններից լրացուցիչ տեղեկությունների, ես ուզում եմ հանգստացնել Մոնտերեյ պարկի և նրա շրջակայքի բնակիչներին, որ մենք ամեն կերպ կաջակցենք ձեզ»,- ասել է պետության ղեկավարը։
Կարծիքներ