ԱՄՆ-ն հայտնել է, որ Բայդենի ու Մակրոնի բանակցություններից հետո համատեղ հայտարարություն կընդունվի

ԱՄՆ-ն հայտնել է, որ Բայդենի ու Մակրոնի բանակցություններից հետո համատեղ հայտարարություն կընդունվի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հեռախոսային ճեպազրույցում հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Բայդենն ու Մակրոնը կքննարկեն Ուկրաինան, Չինաստանը, Իրանը, ասել է Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը։ «Այս այցը երկու նախագահների համար հնարավորություն է համակարգելու իրենց գործողությունները ամենահրատապ գլոբալ հարցերի շուրջ: Ես ակնկալում եմ, որ Ուկրաինայի քննարկումը կդառնա նրանց բանակցությունների կենտրոնական մասը, ինչպես դա եղել է նախկինում ունեցած բազմաթիվ հանդիպումների և հեռախոսազրույցների ժամանակ: Ես ակնկալում եմ, որ նրանք կքննարկեն նաև Չինաստանի մարտահրավերները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի այլ մարտահրավերները, մեր երկրների միջև տնտեսական և էներգետիկ համագործակցությունը»,- ասաց նա։ Պաշտոնյան հավելել է, որ Բայդենը մտադիր է Մակրոնի հետ քննարկել Սահելի շրջանում ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները Մակրոնի այցը տեսնում են որպես «հնարավորություն նշելու [ԱՄՆ] վարչակազմի արտաքին քաղաքականության մոտեցման հիմնարար մասը՝ դաշինքների ամրապնդումը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում