Պատվաստված սաուդցիներին թույլ կտան դուրս գալ թագավորությունից
Պատվաստված սաուդցիներին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ թույլ կտան դուրս գալ թագավորությունից, քանի որ երկիրը մեղմացնում է միջազգային ուղեւորությունների արգելքը, հայտնում է AP-ն:
Վերջին 14 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին հիմնականում արգելել են արտերկիր մեկնել՝ այն մտավախությունների պատճառով, որ միջազգային ուղեւորությունները կարող են վիրուսի բռնկում առաջացնել ավելի քան 30 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Արգելքը, որը մտցվել է 2020 թվականի մարտին, առնչվել է, մասնավորապես, սաուդցի ուսանողներին, ովքեր սովորում էին արտերկրում:
Սակայն վերջին ամիսներին թագավորությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով պատվաստել է մոտ 11,5 միլիոն բնակչի, ինչը նրանց երկիրը լքելու իրավունք է տվել։ Իշխանությունները նաեւ վիրուսից նոր ապաքինված մարդկանց եւ ճանապարհորդական ապահովագրություն ունեցող մինչեւ 18 տարեկան անչափահասներին թույլ կտան մեկնել արտերկիր:
Կարծիքներ