Երևանի համար 122 դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է
Թիվ 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։
Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։
Ավելի վաղ Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը կասեցվել էր:
Կարծիքներ