Երևանում բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլը, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլը, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Hayasa տիպի մոտոցիկլը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորը, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն է ստացել։ 

Ժամանել են ՀՀ ոստիկանության, պարեկային ծառայության աշխատակիցները:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում