Կորոնավիրուսի տարածման հետ կապված ունենք էական աճ. վարչապետն ընդգծում է՝ բոլորիս խնդիրն է չգնալ լրացուցիչ սահմանափակումների

Կորոնավիրուսի տարածման հետ կապված ունենք էական աճ. վարչապետն ընդգծում է՝ բոլորիս խնդիրն է չգնալ լրացուցիչ սահմանափակումների

Կորոնավիրուսի տարածման հետ կապված ունենք էական աճ, վերջին օրվա դրությամբ արձանագրվել է 700-ից ավելի դեպք։

Մեր խնդիրն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները եւ շարժվել այն ճանապարհով, որպեսզի լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի։

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի տարածման դեպքերին և ցավով նշեց, որ կա դեպքերի աճ: «Պետք է ցավով նշեմ, որ երկարատև ընդմիջումից հետո նոր կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք։ Եվ մեկ օրում 700-ից ավելի դրական ախտորոշված դեպք ունենք»,- ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ օրում իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը։

«Ինչպես և կանխատեսում էինք անցած շաբաթ, մենք ունենք հիվանդացության բավական աճ։ Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6 հազար 772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված են։ Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնց սպասարկում են covid պացիենտների։ Եվ ներկայումս ունենք ազատ մոտ 100 մահճակալ։ Այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք»,- ասաց նախարարը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ բոլորիս խնդիրն այն պետք է լինի, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում