Երևան–Հռոդոս–Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի

Երևան–Հռոդոս–Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի

«Wizz Air» ավիաընկերությունը հունիսից չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

 

«Ավիաընկերությունը հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ըստ ավիաընկերության կայքում հրապարակված տվյալների` տոմսերը սկզբնական փուլում կարժենան 39, 49 և 61 եվրո:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում