Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, կլինեն հանդիպումներ նաև ՀՀ ղեկավարության հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Հանդիպումը համարվում է միջկառավարական խորհրդի նիստ, եթե մասնակցում են բոլոր կողմերը, սակայն ղրղզական կողմի չմասնակցելու պարագայում մյուս երկրների վարչապետների մասնակցությամբ կանցկացվի աշխատանքային հանդիպում:
Կարծիքներ