Որոշել ենք հետ վերցնել Սահմանադրական դատարանից մեր դիմումը․ Քոչարյանի փաստաբան
Որոշում ենք ընդունել Սահմանադրական դատարանից մեր դիմումը հետ վերցնելու վերաբերյալ․ այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Երկու օր առաջ ԱԺ-ում ընդունվեց սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթը, որի մասին երկու խորհրդարանական խմբակցություններ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, որ ամբողջությամբ ապօրինի փաթեթ է եւ չի համապատասխանում Սահմանադրությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Սակայն խմբակցություններից մեկը սա խորհրդարանի իրավունքները պաշտպանելու եւ պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը, պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել ենք եւ վերջնական որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Որոշեցինք հետ վերցնել դիմումը»,-ասաց նա:
Օրբելյանը հավելեց, որ հիմա պաշտպաններից Արամ Վարդեւանյանը դիմում է ներկայացնում ՍԴ, որով խնդրում են դատարանին հիմք ընդունելով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան հոդվածը հետ վերցնել հետ վերցնել երկու դիմումները:
«Այսինքն այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ 1 տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Պարոն Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման հետ կապված որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն: Մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ոչ կարոն Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որեւէ մեկի անունը չշոշափել: Այս գործընթացի դիտարկել բացառապես պառլամենտական խմբակցությունների եւ պատգամավորների իրավասության շրջանակներում, եւ եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, որի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ինչ-որ ամսաթվին եւ հիմք ընդունելով մեր դիմումը, միանալ այդ գործընթացին»,-ասաց Օրբելյանը:
Կարծիքներ