Թուրքիան ու Պակիստանը համատեղ զորավարժություն են սկսել

Մեկնարկել է Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը: Այն սկսվել է Պակիստանի կողմից կազմակերպված հատուկ արարողությամբ։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։
Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։
Կարծիքներ