Սլովակիայի վարչապետը կաջակցի Ուկրաինայի աջակցությանն ուղղված՝ ԵՄ-ի 50 մլրդ եվրոյի օգնության ծրագրին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կաջակցի Եվրամիության ծրագրին, որը նախատեսում է 50 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով Ուժգորոդում հունվարի 24-ին կայացած հանդիպման արդյունքները ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ։
«Ես հավանություն եմ տվել նաև առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԵՄ որոշմանը», - ասել է նա։
Շմիգալի հետ բանակցությունները, կառավարության ղեկավարի խոսքով, պրագմատիկ բնույթ են կրել։ Նա նշել է, որ ի դեմս ուկրաինացի զրուցակցի՝ ձեռք է բերել գործընկեր, որի հետ ցանկացած պահի կարող է կապ հաստատել՝ անսպասելի առաջացած հարցերը քննարկելու համար: Առաջիկայում Շմիգալը կայցելի Սլովակիա, որտեղ կքննարկի երկկողմ նախագծերի իրականացումը:
Կարծիքներ