Ալժիրը խնդրել է Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել
Ալժիրը խնդրել է Մերձավոր Արևելքի հարցով հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար: Այս որոշման կապակցությամբ արաբական երկրները, այդ թվում՝ Ալժիրը, հունվարի 26-ին հանդիպում են անցկացրել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախանշել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքի պլանները:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից մուտք են գործել Իսրայելի տարածք։ Իսրայելն ի պատասխան սկսել է հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ եւ հայտարարել Գազայի ամբողջական շրջափակման մասին։
Կարծիքներ