Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վրաստանի «Վերին Լարս» հատվածով դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում