Կենտրոնական Անգլիայում հարձակման հետևանքով 11 մարդ վիրավորվել է դանակի հարվածներից
Կենտրոնական Անգլիայում 33 տարեկան տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով 11 անձ է տուժել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հաղորդագրություն է տարածել Ուորիքշիր կոմսության ոստիկանությունը:
Ընդգծվում է, որ հարձակվողը տեղացի է, որին ձերբակալել են իրավապահ մարմինները: Տուժածներից մեկին ստիպված են եղել հոսպիտալացնել, մյուսները աննշան վիրավորվել են:
Միջադեպը տեղի է ունեցել Բեդվորտի կենտրոնում՝ քաղաքի, որն ունի 30 հազար բնակչություն:
Կարծիքներ