Ողջ աշխարհում վերջին մեկ օրում մոտ կես մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Ողջ աշխարհում վերջին մեկ օրում մոտ կես մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 496 000-ով՝ գերազանցելով 71,58  մլն-ը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկագրում:

Ըստ դեկտեմբերի 15-ին հրապարակված տվյալների՝ վերջին մեկ օրում ավելի քան 8400 մահվան դեպք է արձանագրվել: Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 1,61 մլն-ը:

ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում երկրների ղեկավարությունների կողմից պաշտոնապես հաստատված տեղեկությունները:   

Նշվում է, որ վարակման նոր դեպքերի 48 տոկոսը բաժին է ընկել Հյուսիսային և Հարավային Ամերիկային (240 197), երկրորդ տեղում Եվրոպայի տարածաշրջանն է (188 227), երրորդ տեղում՝ Հարավարևելյան Ասիան (32 028):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում