Apple-ը պատրաստվում է արտադրել 30 տոկոսով ավելի շատ iPhone 2021 թվականի առաջին կիսամյակում

Apple-ը պատրաստվում է արտադրել 30 տոկոսով ավելի շատ iPhone 2021 թվականի առաջին կիսամյակում

Apple Inc. ընկերությունը պատրաստվում է մինչեւ 96 միլիոն iPhone 2021 թվականի առաջին կիսամյակում, ինչը շուրջ 30 տոկոսով ավելին է, քանի անցած տարի դրա 5G հեռախոսների մեծ պահանջարկի շնորհիվ, հաղորդում է  Nikkei-ն:

Ընկերությունը որոշել է արտադրել մինչեւ 95-96 միլիոն iPhone՝ ներառյալ iPhone 12 վերջին շարքը, ինչպես նաեւ iPhone 11 եւ SE ավելի հին մոդելները, սակայն ոլորտում առանցքային բաղադրիչները պակասը կարող է վտանգել այդ նպատակը:

Ընկերությունը պատրաստվում է թողարկել մինչեւ 230 միլիոն iPhone հաջորդ տարի, ինչը 20 տոկոսով ավելին է, քան 2019 թվականին:

Մի քանի տարվա ընթացքում Apple-ը պայքարել է iPhone-ից պակաս կախյալ դառնալու համար. iPhone-ը վերջին եռամսյակում ապահովել է ընդհանուր վաճառքի 40,8 տոկոսը, քանի որ նոր շուկաներն ու հեռախոսների պահանջարկը հասել էր գագաթնակետին տպավորիչ աճ գրանցած տասնամյակի արդյունքում:

Վերլուծաբաններն ակնկալում են, որ iPhone-ի հասույթը կաճի 5,8 տոկոսով՝ հասնելով 59,19 մլրդ դոլարի առաջին եռամսյակում:

Ներկայում ընկերությունն աշխատում է Apple TV նոր մոդելի ուղղությամբ եւ պատրաստում MacBook Pro-ի եւ iMac Pro-ի արտադրության ագրեսիվ ժամանակացույց 2021 թվականի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում