ԵՊԲՀ-ն 100 օր՝ 100 վիրահատություն և 100-ավոր անվճար խորհրդատվությունների շարք է սկսում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լավագույն մասնագետները սկսում են «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը։ Բժշկական մեկդարյա պատմություն ունեցող համալսարանում մեկնարկում է նոր` «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը, որը կմեկնարկի մարտի 8-ին և կտևի մինչև հունիսի 18-ը` ուղիղ 100 օր:
Համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից:
Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ առաջատար մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:
Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը:
100 օրվա ընթացքում համալսարանական մասնագետները կիրականացնեն սահմանված թվով այցելություններ Հայաստանի մարզեր` համաձայնեցնելով ՀՀ ԱՆ և մարզպետարանների հետ:
Խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր (կցված է), որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար:
Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուների կողմից:
Պատասխանատուներ՝
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Ա.Յու.Բաբլումյան
«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Հ.Վ.Ապրեսյան
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ՝ տնօրենի տեղակալ Ա.Ա.Ղազարյան
Ծրագրի համակարգող՝ Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դ.Գ.Մելիք- Նուբարյան
Ընդհանուր վերահսկող՝ Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Մ.Մինասյան
Ժամկետներ՝ ս/թ մարտի 8-ից սկսած 100 օր՝ մինչև հունիսի 18-ը:
Կարծիքներ