Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
![Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել](https://freenews.am/uploads/images/image_750x_61ebb2da280bf.jpg)
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն միավորման կոչ է արել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն, սակայն նշել, որ իրենք ընկերներ չեն լինի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Զելենսկին վստահաբար չի լինի իմ ընկերը, և ես դա գիտեմ։ Սակայն այսօր կոչ եմ անում՝ մենք բոլորս պետք է միավորվենք սպառնալիքի, իրական սպառնալիքի առջև, քանի որ սպառնալիքի թերագնահատումը նույնպես հանցագործություն է։ Ես ոչ մեկին չեն ուզում վախեցնել՝ Ուկրաինան փրկելու համար, քանի որ Ուկրաինան կարող է հակահարված տալ այն ժամանակ, երբ ուժեղ է, իսկ ուժեղ է այն ժամանակ, երբ միավորված է»,-ասել է նա «Սավիկ Շուստերի խոսքի ազատություն» թոք շոուի յութուբյան եթերում։
Պորոշենկոյի խոսքով՝ 2022 թվականին չի կայացել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որևէ նիստ, քանի որ այդ մարմինը վերածվել է PR գործիքի։ Պետության նախկին նախագահն առաջարկել է նաև Գերագույն ռադայի արտահերթ նիստ գումարել և պետական բյուջեի հետ կապված փոփոխություններ ընդունել՝ ռազմավարական պահուստների կուտակման համար միջոցների վերաբաշխման համար։
Կարծիքներ