Ավտովթար Երասխ-Երևան ճանապարհին․ կա զոհ և տուժած

Ավտովթար Երասխ-Երևան ճանապարհին․ կա զոհ և տուժած

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 05։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտո­ճանապարհի 32-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս․ Թ․ ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում